A
A
Դատախազը չէր պատրաստվել դատավորի գործով ճառին
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստն այսօր չկայացավ: Դատախազ Կարեն Բիշարյանը դատարանին գրություն էր ուղարկել եւ տեղեկացրել, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել պատշաճ պատրաստվել մեղադրական ճառին: Դատավոր Վաչե Մարգարյանը մեկ շաբաթով հետաձգեց դատական նիստը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատավոր Իշխան Բարսեղյանը մեղադրվում է 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ: Նրան սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում: Իշխան Բարսեղյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ ահա կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը ընդունել է մեղադրանքը: