Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղերից ձեռագործ աշխատանքները արտահանվում են (տեսանյութ)

Հասարակություն
nkar

2013 թվականին Եգիպտոսում հեղափոխությունից հետո Հակոբ Թութունջյանը իր բիզնեսի մի մասը տեղափոխեց Հայաստան։ Արդեն չորս տարի է ապրում է Հայաստանում և Եգիպտոսից ներմուծում է հատուկ կտոր հայկական զարդանաշխերով։ «Զգացի, որ Հայաստանի մեջ հայ կտորի պակասը կա, դրա համար գտա նմուշներ , մոտիվներ որոնցով հայկական կտոր կարողացա ստեղծել»,- նշեց Հակոբ Թութունջյանը։ Հակոբ Թութունջյանի կտորներով պատրաստված իրերը և Հայաստանի տարբեր ծայրերից ձեռագործ աշխատանքները այսուհետ վաճառվում են առաջին Արդար Առևտրի Սրահում։ Այն բացվել է «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի կողմից։ Հայրենքի զարգացման նախաձառնություն հիմնադրամի նպատակն է շահագրգռել  հատկապես սահմանամերձ գյուղերում բնակիչներին, մասնավորապես կանանց՝ ձեռագործ աշխատանքներ պատրաստել, զարգացնել և մեծացնել նրանց արտադրությունը։ «Homeland» Խանութում կարող եք գտնել բազմաթիվ զարդեր, կենցաղային ապրանքներ, հուշանվերներ, որոնք պատրաստված են սահմանամերձ Կողբում, Վարդենիսում, Սիսիանում, Նոյեմբերյանում, Շամշադինում և այլ վայրերում։  «Հայրենքի զարգացման նախաձառնություն» հիմնադրամը նաև աջակցում է, որպեսզի այդ ձեռագործ աշխատանքները արտահանվեն։