Հայաստանի հավաքականը կհանդիպի Մալթայի ընտրանու հետ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մայիսի վերջին ընկերական հանդիպում կանցկացնի Մալթայի ազգային թիմի մասին: Այդ մասին տեղեկացնում է Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Ըստ այդ աղբյուրի, մալթացի ֆուտբոլիստները, որոնք հավաք են անցկացնելու Ավստրիայում, մայիսի 29-ին խաղալու են Հայաստանի հավաքականի, հունիսի 1-ին՝ Վրաստանի, իսկ հունիսի 4-ին Մոլդովայի ազգային թիմի հետ: Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի վերադարձը մեծ ֆուտբոլ հնարավոր է տեղի ունենա հենց այդ խաղում, եթե, իհարկե, մեր ընտրանին մինչ այդ ուրիշ խաղ չանցկացնի: Ի դեպ, մալթացիները լավ հուշեր ունեն կապված Հայաստանի հավաքականի հետ: 2013 թվականին նրանք 1:0 հաշվով պարտության մատնելով մեր թիմին, 20 տարվա ընթացքում առաջին անգամ հաղթանակ տոնեցին մրցակցի դաշտում: Հիշեցնենք, որ այն ժամանակ մեր ընտրանին գլխավորում էր հենց Վարդան Մինասյանը: