Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոման» ջախջախեց «Բարսելոնային» եւ մտավ չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

Սպորտ
a1liga-11.04.

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում գրանցվեց առաջին խոշոր անակնկալը:   Իսպանիայի առաջնության առաջատար «Բարսելոնան» այս փուլի առաջին խաղում չնայած 4:1 հաշվով հաղթել էր Հռոմի «Ռոմային», սակայն պատասխան մրցախաղում պարտվեց 0:3 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից: Տանտերերի կազմում վճռորոշ երրորդ գոլը 82-րդ րոպեին խփել է Կոնստանտինոս Մանոլասը: Այդպիսով, կատարվեց այն հրաշքը, որը նախապես կանխագուշակել էր իտալացիների գլխավոր մարզիչ Էուսեբիո Դե Ֆրանչեսկոն:   Օրվա երկրորդ խաղում անգլիական «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Լիվերպուլցիները երկրորդ անգամ հաղթանակ տարան եւ նույնպես մտան կիսաեզրափակիչ: