Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը 101-րդ քայլում հաղթեց մրցակցին

Սպորտ
a1elina

Սլովակիայում կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 3-րդ տուրը:   Հայաստանի ներկայացուցիչներից առայժմ հաջող է հանդես գալիս մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, որն այսօր բավական լարված պայքարում, միայն 101-րդ քայլում կարողացավ կոտրել իտալուհի Մարինա Բրունելոյի դիմադրությունը եւ տանել երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նա վաստակեց 2,5 միավոր եւ շարունակում է հետապնդել առաջնության առաջատարներին՝ Նանա Ձագնիձեին ու Դերմանտե Կորնետին, որոնք 100 տոկոսանոց արդյունք ունեն երեք տուրից հետո:   Իսկ ահա մեր մյուս շախմատիստուհիները հերթական միավորները կորցրին: Սիրանուշ Ղուկասյանը եւ Աննա Սարգսյանը, որոնք երկու տուրից հետո նույնպես 1,5-ական միավոր էին վաստակել, այս անգամ պարտություն կրեցին եւ բավականին զիջեցին դիրքերը: Երկրորդ անգամ տանուլ տվեց նաեւ Հայաստանի նախկին չեմպիոն Մարիա Գեւորգյանը: Մեր հավաքականի անդամներ Լիլիթ Մկրտչյանը եւ Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները եւ վաստակած մեկական միավորներով հավասարվեցին Մարիա Գեւորգյանին:   Վաղը կկայանան 4-րդ տուրի պարտիաները: