Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Սպորտ
sport-borba

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Գեորգի Բրյուսովը հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն օլիմպիական չորս չեմպիոններ: Նրանք են 2016 թվականի օլիմպիական խաղերի հաղթողներ Արթուր Ալեքսանյանը (Հայաստան), Թահա Ակգյուլը (Թուրքիա), Վլադիմիր Խինչեգաշվիլին (Վրաստան) եւ 2012թ օլիմպիական չեմպիոն Շարիֆ Շարիֆովը (Ադրբեջան): Ինչպես նշել է փոխնախագահը, այս պահին մասնակցելու հայտ են ներկայացրել 34 երկրներ: Առաջատար երկրներից առայժմ բացակայում է Ուկրաինան, քանի որ այդ երկրի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Իգոր Ժդանովն ուկրաինացի մարզիկներին հորդորել է չմասնակցել այն մրցաշարերում, որոնք անցկացվում են Ռուսաստանում: Ըմբշամարտի 2018թ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Դաղստանի Կասպիյսկ քաղաքում, ապրիլի 30-ից մինչեւ մայիսի 6-ը: