Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը մնաց անպարտելի (տեսանյութ)

Սպորտ
a1aronyan

Գերմանական Բադեն Բադեն քաղաքում անցկացվող շախմատի Grenke Сhess Сlassic սուպերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մատիաս Բլուբաումի հետ:   Սպիտակներով հանդես եկող մեր գրոսմայստերը չնայած վերջնախաղում զինվորի առավելություն ստացավ, սակայն այդպես էլ չկարողացավ իրացնել այն, քանի որ դրանք գտնվում էին եզրերում եւ դժվար էր պաշտպանել: Արդյունքում, 41-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն նքեց:   Լեւոն Արոնյանը թեեւ առանց պարտության անցկացրեց ամբողջ մրցաշարը, սակայն վաստակեց ընդամենը 5 միավոր (1 հաղթանակ, 8՝ ոչ-ոքի): Նա այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը, սակայն գլխավոր մրցակիցները դեռեւս շարունակում են իրենց պարտիաները: Հավելենք, որ Լեւոն Արոնյանն իր համար նվազագույնը ապահովել է 5-րդ տեղը, քանի որ 6-րդ հորիզոնականում գտնվող Մատիաս Բլուբաումը վաստակել է 4,5 միավոր: