Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին

Սպորտ
a1miki

Ֆուտբոլի Անգլիայի պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Արսենալ» - «Սաութհեմփթոն» հանդիպումից հետո լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վնասվածքի պատճառով բաց էր թողել հանդիպումը: «Մխիթարյանի մոտ վնասվել է ծնկի միջին կապանը: Նա չի խաղա Մոսկվայում, ինչպես նաեւ «Նյուքասլի» դեմ: Կարծում եմ, Մխիթարյանը կհասցնի խաղալ մրցաշրջանի վերջում», - ասել է ֆրանսիացի մասնագետը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել անցած հինգշաբթի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլի ԲԿՄԱ-ի հետ առաջին խաղում, որն ավարտվել էր անգլիական թիմի խոշոր հաղթանակով՝ 4:1: Այսօր կայացած խաղում լոնդոնցիները տարան իրենց 6-րդ անընդմեջ հաղթանակը՝ 3:2 հաշվով առավելության հասնելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ, չնայած առաջին հաշիվը բացել էր հենց հյուրընկալվող թիմը: