«Փյունիկը» հաղթեց «Գանձասար-Կապանին» եւ կրճատեց միավորների տարբերությունը (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ տուրի մեկնարկային խաղում Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին»: Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին բացեց փյունիկցի Էրիկ Վարդանյանը: «Գանձասար-Կապանը» 77-րդ րոպեին Ալեքս Քրիստիանի խփած գոլի հաշվին վերականգնեց հավասարակշռությունը: Սակայն հանդիպման նախավերջին՝ 89-րդ րոպեին, տանտերերը եւս մեկ գոլ խփեցին եւ ի վերջո հաղթանակ կորզեցին՝ 2:1: Վճռորոշ գնդակը խփեց կոտդիվուարցի հարձակվող Դրիսա Դիարասուբան: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 27 միավոր եւ երեքով կրճատեց «Գանձասար-Կապանի» հետ եղած միավորների տարբերությունը: Այն այժմ հավասար է յոթի: Կապանցիները, հակառակը, կարեւոր միավորներ կորցրին չեմպիոնական մրցավազքում, քանի որ նրան համաքայլ ընթացող «Շիրակն» ու «Ալաշկերտը» դեռեւս չեն անցկացրել այս տուրի խաղերը: