Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիտվայի գործադիր մարմինը հաստատել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (տեսանյութ)

Պաշտոնական
em-eu

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նա հայտնում է, որ մոտ ապագայում փաստաթղթի վավերացման համար երկրի գործադիր մարմինն այն կուղարկի օրենսդիր մարմնին: Ավելի վաղ, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵՄ երկրներից վավերացրել էր Էստոնիան: Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: