Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռիմա Դեմիրճյանին

Պաշտոնական
4452511a34bb9418965c444d3adc4d16

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է  ազգային, պետական ու քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան: Արմեն Սարգսյանը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրված հարուստ փաստավավերագրական նյութերին՝ փաստաթղթեր, լուսանկարներ, ժամանակակիցների հուշեր, ինչպես նաեւ  թանգարանի ֆոնդում պահվող Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվին: Թանգարանում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանի հետ: Նորընտիր նախագահը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: