Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահին ազատել է պաշտոնից

Պաշտոնական
Armen-Sargsyan-1

Սերժ Սարգսյանն այսօր հրմանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։

 Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արմեն Սարգսյանին ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,–ասված է նախագահի հրամանագրում: