Թուրքական ՎիզաՄետրիկին թույլ չտվեցին ՀՀ-ում զբաղվել Շենգեն վիզաների տրամադրմամբ
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից վիզաների համար դիմումների ընդունման չեղարկման վերաբերյալ: «Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով՝ չի կարող իրականացվել ՎիզաՄետրիկ ընկերության կողմից։ Դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ ՎիզաՄետրիկ ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ Դեսպանությունը մոտ ժամանակներս կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի սեփական առցանց հերթագրման համակարգում։ Խնդրում ենք ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով՝ https://service2.diplo.de/rktermin/extern/choose_realmList.do?request_locale=de&locationCode=eriw », - ասված է հաղորդագրությունում: