Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԵԴ-ը կոմունիկացրեց Չինարի մոտ տեղի ունեցած զինված բախման գործը

Քաղաքականություն
Diana-nkar-Ara-xazaryan

«ՄԻԵԴ-ը կոմունիկացրեց 2016թ․ դեկտեմբերին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեցին երեք հայ զինծառայողներ։ Սա բոլորովին նոր կոնտեքստ է։ Եթե 2016թ․ ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, ապա այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությանը։ Գանգատի վրա աշխատել են Արտակ Զեյնալյանը և Մարիամ Ղազարյանը»,- իր ֆբ-յան էջում գրել է փաստաբան Արա Ղազարյանը։