Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» հաղթեց առաջատար «Ալաշկերտին» (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-futbol

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում կայացան 20-րդ տուրի վերջին խաղերը: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց Կապանի «Գանձասար-Կապանին», իսկ Երեւանի «Բանանցն» իր հարկի տակ վստահ հաղթեց առաջնության հետնապահ «Արարատին»՝ 2:0: Կապանցիների կազմում աչքի ընկավ Ալեքս Ժունիորը, որը գերազանց օգտագործեց թիմի դարպասապահի կատարած փոխանցումը: «Բանանցին» հաղթանակ պարգեւեցին նույնպես արտասահմանցի ֆուտբոլիստները՝ Վալմերսոնն ու Պելտիորը, որոնք անսխալ իրացրեցին «Արարատի» դարպասին նշանակված 11մ հարվածները: 20-րդ տուրից հետո աղյուսակը 34 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտը»: Առաջատարին հաջորդում են «Շիրակն» ու «Գանձասար-Կապանը», որոնք վաստակել են 31-ական միավոր: