A
A
Ուղիղ. Լեւոն Արոնյան - Արկադի Նայդիշ. մրցակիցը ներկայացնում է Ադրբեջանը (տեսանյութ)
Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic շախմատի խոշոր մրցաշարում այսօր կկայանա 2-րդ տուրը: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը, որն առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մայերի հետ, այսօր սպիտակներով կհանդիպի Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Արկադի Նայդիշի հետ։ Պարտիան կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 17։00-ին։ Շախմատասերները այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: