Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ. Կարդիֆում հարաբերությունները կպարզեն ռինգի «հսկաները» (տեսանյութ)

Սպորտ
a1sport-boks

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ այսօր տեղի կունենա կարեւորագույն մրցամարտերից մեկը: Ծանր քաշային կարգում WBA, IBF եւ IBO վարկածով աշխարհի չեմպիոն Էնտոնի Ջոշուան կմենամարտի WBO-ի չեմպիոն Ջոզեֆ Պարկերի հետ: Բրիտանացի բռնցքամարտիկը մինչ այդ անցկացրած 20 մրցամարտերում տարել է նույնքան հաղթանակ, ընդ որում բոլորն էլ նոկաուտով: Նորզելանդացի Ջոզեֆ Պարկերը նույնպես անպարտելի բռնցքամարտիկ է: Նա իր անվան դիմաց գրանցել է 24 հաղթանակ, որից 18-ը նոկաուտով: Անկախ մրցամարտի ելքից, Էնտոնի Ջոշուան կստանա 20,3 մլն դոլար հոնորար, իսկ նրա մրցակիցը՝ 9,5 մլն: Հաղթողը հետագայում իրավունք կստանա հանդիպելու WBC վարկածով աշխարհի չեմպիոն Դեոնթի Ուայլդերի հետ, որը նախկինում տարել է 40 անընդմեջ հաղթանակ, այդ թվում 39-ը՝ նոկաուտով: Էնտոնի Ջոշուա - Ջոզեֆ Պարկեր մրցամարտը տեղի կունենա այսօր, Կարդիֆի «Միլենիում» մարզադաշտում, 78 հազար հանդիսականների ներկայությամբ: