Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդո. Անհաջող մեկնարկ Թբիլիսիում

Սպորտ
sport-judo

Հայաստանի ձյուդոյիստներն անհաջող սկսեցին ելույթները Թբիլիսիում այսօր մեկնարկած Գրան-պրիի մրցաշարում: Մրցումների առաջին օրը մեր մարզիկներից տատամի մտան 60 կգ քաշայիններ մարզիկները: Նարեկ Կարապետյանն առաջին մենամարտում հաղթեց թուրքմենստանցի Բատիր Ղուրբանյազովին, սակայն երկրորդում զիջեց Հոլանդիան ներկայացուցնող վրացի ձյուդոյիստ Տորնիկե Ցակադիային: Նույն քաշային կարգում Վահագն Հովսեփյանն ավելի վատ հանդես եկավ եւ արդեն առաջին փուլում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Դոնւյոր Սուլթանբաեւին: Վաղը Թբիլիսի մեծ մրցանակի համար պայքարի մեջ կմտնեն մեր մյուս ձյուդոյիստները: 73 կգ քաշային Արսեն Ղազարյանն ու Ֆերդինանդ Կարապետյանն առաջին փուլում կհանդիպեն Վրաստանի ներկայացուցիչների հետ: 81 կգ քաշային կարգում Վարդան Խաչատրյանին նույնպես այդ երկրից է մրցակից բաժին հասել: 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը մեկնարկում ուժերը կչափի իրանցի Վահիդ Նուրիի հետ: