Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
akcia1-1

Այսօր մի խումբ մարդիկ կապույտ մազերով և պաստառներով բողոքի ակցիայով շարժվում էին դեպի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք՝ ի պաշտպանություն Ասյա Խաչատրյանի, որի պատմելով՝ ոստիկանների կողմից Ստեփանակերտում բռնության է ենթարկվել կապույտ մազերի համար։ «Ես կարծում եմ՝այն խնդիրը, որը բարձրաձայնվում է, ոչ միայն Ասյա Խաչատրյանի խնդիրն է, այլև Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու։ Գործ ունենք իրավական համակարգի աշխատողների անգրագիտության հետ։ Խնդիրները չէին լինի, եթե չլիներ իրավական անգրագիտությունը»,-նշեց ակցիայի մասնակիցներից՝ Թագուհի Ղազարյանը։ Ասյա Խաչատրյանը պատմել էր, թե երբ վերջինս ոստիկաններից պահանջել է օրենքներով գործել, պատասխանել են՝ օրենքդ Հայաստանումդ կանես։  «Լավ ոստիկանը, լավն է նաև Աֆրիկայում, վատ ոստիկանը՝ վատ, նաև Հայաստանում։ Ես հանդիպել եմ Ասիային, նրա իրավուքները կոպտորեն խախտվել են։ Սա առաջին դեպքը չի, որ ոստիկանները նման վարքագիծ են դրսևորում և ես ավելի քան վստահ եմ, որ նման դեպքեր շատ են։ Իհարկե, քննություն կանցկացվի, բայց խիստ կասկածում եմ.  մեղավորները կբացահայտվեն և կպատժվեն, թե՝ ոչ»,- ասաց փաստաբան Նինա Կարապետյանցը։ Ակցիայի կազմակերպիչներից Կարպիս Փաշոյանը նույնպես անձմաբ չի ճանաչում Ասյա Խաչատրյանին, չնայած՝ տեղեկացրել էր նրան ակցիայի մասին։ Ասյա Խաչատրյանի բողոքից հետո Արցախի Հանրապետության ոստիկանությունը այսօր հայտարարություն է տարածել։ Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով և ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն։