«Ռեալը» Իկարդիի կնոջը ընդգրկել է «սեւ ցուցակում»
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում առաջարկություն անել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին, քանի դեռ նա չի փոխի իր գործակալին: Խոսքը վերաբերում է խաղացողի կնոջը՝ Վանդա Նարային, որը զբաղվում է ամուսնու ֆուտբոլային գործերով: «Ռեալի» ղեկավարները դժգոհ են մնացել նրա հետ բանակցելուց հետո եւ նրան ընգրկել են գործակալների «սեւ ցուցակում»: Վանդա Նարայից բացի թագավորական ակումբի համար անցանկալի գործակալներից է նաեւ Մինո Ռայոլան, ում այցելուներից մեկը Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է: Ըստ Diario Madridista կայքի, Մաուրո Իկարդին «Ռեալի» ֆուտբոլիստ կարող է դառնալ միայն այն դեպքում, եթե նա նոր գործակալ կվարձի կամ բանակցությանը կներկայանա երրորդ անձի հետ: Հավելենք, որ Մաուրո Իկարդիի պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Նրա փոխհատուցման գումարը կազմում է 120 մլն եվրո: