Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղի տներից մեկի այգում հայտնաբերվել է արկ

Պաշտոնական
mes

Մարտի 26-ին, ժամը 09:41-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի այգում արկ է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այգում հայտնաբերվել է մեկ հակատանկային արկ: Փրկարարները սահմանազատել են այգու տարածքը: Ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն՝ մինչ սակրավորների մոտենալը: