Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապուշ պաշտոնյաներին հեռացնելու փոխարեն հայելին են կոտրում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
avaganu-nist-pakl

Հայաստանը սահուն դառնում է  ավտորիտար  պետություն։  Երբ իրար հետեւից  դռնփակ են դառնում տարբեր կառույցների աշխատանքը, փորձագետներին մնում է միայն այս գնահատականը  հնչեցնել:  «Ինչպես Խորհրդային միությունում էր: Կային մեկ,  երկու իշխանական,  իրենց ընտրած լրատվամիջոցները, որոնք լուսաբանվում էին ստանդարտ տեքստերով, տեքստերն էլ գրվում էին նախագահականում»,- ասում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը: Այս կերպ խոչնդոտվում է ոչ միայն լրագրողների ազատ աշխատանքը: Խախտվում է քաղաքացու՝  տեղեկատվություն ստանալու իրավունքը; «Իշխանությունները որոշել են ոչ թե ապուշ պաշտոնյաներին հեռացնել համակարգից, այլ ուղղակի թույլ չտալ շփման մեջ գտնվել նրանց հետ: Կոպիտ ասած իրենց դեմքը կարգավորելու փոխարեն հայելին փակել են, կոտրել են»,- ավելացնում է քաղաքագետը    Խոսքի ազատության պաշտպանության  կոմիտեի նախագահը ցավով է փաստում, երբ իշխանությունները չեն կարողանում լուծել քաղաքական, տնտեսական  եւ այլ խնդիրներ, մեղքը գցում են լրատվամիջոցների վրա .»Փոխանակ  իշխանությունները սեփական կեղտաջրերը մաքրեն,  փոխանակ ցույց տան մամուլին, թե դրական ինչ -որ բան են ուզում անել, բայց որոշում են աշխատել նույն ոճով եւ սահմանափակումներ կիրառել մամուլի եւ լրատվամիջոցների դեմ:  Ամեն ինչ ուղղված է մի խումբ անձանց իշխանությունը ամրապնդելուն»:  Մարտի 23-ին Աժ-ն ընդունեց  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն էլ ավագանու նիստերի դահլիճ  լրագրողների մուտքն արգելվեց; Նրանք ստիպված են էկրանից հետեւել զարգացումներին;  «Հեռարձակման կոճակի վրա նստած է լինելու իրենց մարդը եւ բոլոր միջադեպերը որոնք տեղի կունենան ավագանու նիստերի դահլիճում, որեւէ կերպ չեն կարող լուսաբանվել:  Բնականաբար  այդ միջադեպերը տեսախցիկները չեն որսալու»,- ավելացնում է Երեւանի ավագանու  «Ելք» խմբակցության անդամը:    Ինֆորմացիայի ազատության կենտրոնը  Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրինագծի ընդունման հետ կապված դիմելու է ՄԻԵԴ, քանի որ յուրաքանչյուր սահմանափակում պետք է  լինի պատճառաբանված: «Բնականաբար չկա սուր հասարակական պահանջ փակելու ավագանու նիստերը, հասարակական պահանջն է, որ ավագանու նիստերը լինել դռնբաց, այլ ոչ թե առցանց»,- նշում է կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը:  Հիշեցնենք, որ ավագանու  նիստերը առանց լրագրողների անցկացնելու մասին խոսվեց փետրվարի 13-ին տեղի միջադեպից  հետո, երբ «Երկիր Ծիրան»-ի խմբակցության անդամները  Նուբարաշենի  բաց կոյուղատարից ջուր էին բերել: Իսկ  ՀՀԿ-ականները ծեծի ենթարկեցին «Երկիր Ծիրանի»-ի ավագանու անդամներին: