Սլովակիայի հավաքականի ավագը կորցրել է գիտակցությունը խաղի ժամանակ (տեսանյութ)
Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի ավագ Մարտին Շկրտելը Թայլանդի ընտրանու հետ կայացած հանդիպման ժամանակ կորցրել է գիտակցությունը: Խաղի 27-րդ րոպեին թայլանդցի ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպել է 33-ամյա պաշտպանի գլխին, որից հետո նա անշնչացած վայր է ընկել: Միջադեպին մոտ գտնվող սլովակցի խաղացող Օնժեյ Դուդեն առաջինն է օգնություն ցույց տվել իր թիմակցին, որը համարյա կուլ է տվել իր լեզուն: Հավաքականի բժիշկները ժամանակին առաջին բուժօգնությունն են ցույց տվել, որով փրկել են ֆուտբոլիստի կյանքը: Չնայած միջադեպին, Մարտին Շկրտելը շարունակել է խաղալ, սակայն երկրորդ կեսում ստիպված փոխարինվել է: Նրա կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Նշենք, որ Սլովակիայի հավաքականն այդ խաղում 3:2 հաշվով հաղթելով Թայլանդի ընտրանուն, տիրել է այդ երկրի թագավորի գավաթին: