A
A
Յուրա Մովսիսյանը ելույթները կշարունակի Շվեդիայում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը ելույթները կշարունակի շվեդական «Յուրգորդենում»: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է 6 ամսվա պայմանագիր՝ հետագայում երկարաձգելու պայմանով: Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը մինչ այդ հանդես էր գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում», որը այս տարի հրաժարվել է նրա ծառայություններից: Հայ ֆուտբոլիստը «Յուրգորդենում» կխաղա վարձակալությամբ, քանի որ նա դեռեւս համարվում է ամերիկյան ակումբի խաղացող: