Քուռ գետ. Հարավային Կովկասի գլխավոր գետը համընդհանուր աղբանոցի է վերածվել:
Աջակցիր «Ա1+»-ինՀեղինակներ` Իդրակ Աբբասով, Բաքու, Դեա Մանագաձե, Թբիլիսի եւ Նաիրա Բուլղադարյան, Վանաձոր
Հարավային Կովկասի բնապահպաններն ահազանգում են տարածաշրջանի հիմնական ջրային ուղու` Քուռ գետի աղտոտման մասին: Արդյունաբերական եւ քաղաքային թափոնները շարունակում են գետը թափվել, վտանգելով այն մարդկանց առողջությունը, ում համար գետը կենսական նշանակություն ունի` հանդիսանալով խմելու եւ ոռոգման ջրի ու ձկնորսության աղբյուր:
Մարդիկ հույս ունեին, որ Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունները կարող են համատեղ ուժերով նվազեցնել աղտոտող գործոնների աղբյուրները: Սա կարող էր իրականացվել աջակցության ծրագրերի օգնությամբ, որոնք մատչելի կլինեն այս երկրներին նրանց եվրաինտեգրման ճանապարհին: Սակայն միչեւ այժմ խնդրի լուծմանն ուղղված թե' առանձին, թե' համատեղ ջանքերը որեւէ արդյունք չեն տվել:
ՄԱԿ-ի Քուռ-Արաքս գետավազանի անդրսահմանային դեգրադացիայի նվազեցման ծրագիրն այս տարվա հունվարին հրապարակել է իր ուսումնասիրությունները: Ըստ դրա, Քուռ-Արաքս գետավազանն աղտոտում է միանգամից չորս երկիր՝ Հարավային Կովկասի երկրներն ու Իրանը: Ըստ ծրագրի վերլուծության՝ Վրաստանն ու Հայաստանը գետավազանն աղտոտում են վեցական արտադրական ձեռնարկություններով, Ադրբեջանը՝ երեք, Իրանը մեկ: Այս բոլոր երկրները, բացի արդյունաբերական ձեռնարկություններից, գետավազանը պղնձով — թունաքիմիկատներով վնասակար նյութերով «հարստացնում են» նա— ոռոգվող շրջանները:
Նույն վերլուծության համաձայն՝ Քուռ-Արաքս գետավազանի էկոլոգիայի վրա Հայաստանն ամենից շատ ազդում է վնասակար մետաղներով ու նյութերով: Օրգանական բնույթի աղտոտումը պայմանավորված է Եր—անի կոյուղաջրերով: Եթե այս շարքից հանենք Վանաձորի չգործող քիմիական համալիրը, ապա կստացվի, որ գետավազանն աղտոտող չորս երկրների շարքում առաջին տեղը պատկանում է Վրաստանին՝ Մադնեուլիի, Ռուսթավիի, Թբիլիսիի, Գարդաբանիի ձեռնարկություններով: Թուրքիան այս ցուցակում չկա: Հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի ծրագրին:
Սկիզբ առնելով Թուրքիայում` Քուռը հոսում է դեպի արեւելք Վրաստանի եւ Ադրբեջանի միջով, դեպի Կասպից ծով: Նա առատ վտակներ ունի Հայաստանում, Իրանում, նաեւ Վրաստանում:
Ադրբեջանն իր խմելու ջրի գերակշիռ մասը`40 տոկոսը, ստանում է Քուռ գետից, իսկ մայրաքաղաք Բաքվի երեք միլիոն բնակիչները գրեթե ամբողջովին կախված են այդ գետից:
Ադրբեջանի Սալյան շրջանի Սանգան գյուղում բնակվող Ջաֆարովների ընտանիքը ջրի ամբողջ պաշարը ստանում է իրենց բակում գտնվող ավազանից, որը սնուցվում է Քռից դուրս եկող ջրանցքից: Խմելու եւ լվացվելու համար պիտանի դառնալու համար ավազանի ջուրը պետք է մի քանի օր հանդարտվի:
Բնապահպանների խոսքերով, այդ ջրի համար աղբյուր է ծառայում է գետի ամենաաղտոտված հատվածներից մեկը:
63-ամյա Սահիբ Ջաֆարովը` բարձրահասակ, թիկնեղ մի տղամարդ, որ իր տարիքից շատ ավելի երիտասարդ է թվում, հրաժարվում է նման տվյալների հավատալ: Նա պնդում է, որ երբեւէ չի վախեցել Քռի ջրից, եւ շարունակելու է խմել այն:
«Ժամանակ առ ժամանակ առողջապահության նախարարությունից մարդիկ են գալիս եւ քլորով մաքրում իմ ավազանը»,- ասում է նա: «Սակայն դրանք իզուր ջանքեր են. հոսող ջուրն ինքնաբերաբար մաքրվում է կեղտից»:
Ջաֆարովի կինը` Փուստան, համաձայն չէ նրա հետ. նա բողոքում է երիկամների քարերից ու աղեստամոքսային խանգարումներից: «Իմ բոլոր հիվանդությունների պատճառը Քուռ գետի ջուրն է»,- ասում է կինը: Ադրբեջանի բնապահպանության եւ ջրային ռեսուրսների նախարարության աշխատակիցները հաստատում են, որ Քուռ գետում աղտոտման մակարդակը բարձր է: Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովն ասում է, որ Ադրբեջանի արդյունաբերական գործարաններից մեծ քանակով թափոններ են լցվում Քուռ գետը, սակայն դրա մասին տվյալները չեն հրապարակվում: Մութալիմ Աբդուլգասանովը, ով գլխավորում է Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի եւ բնության պահպանման վարչությունը, ասում է, որ վերջերս հարեւան Հայաստանում, այլ ոչ թե իր հայրենիքում տեղի ունեցած արդյունաբերական վթարի հետեւանքով թունաքիմիկատները գետն են լցվել վտակների միջոցով: «Մարտի սկզբին մենք տեղեկատվություն ենք ստացել այն մասին, որ Դեբեդ եւ Խրամ գետերի միջոցով թունավոր նյութերը Քուռն են լցվել Հայաստանում Ախթալայի հանքարդյունաբերական համալիրում տեղի ունեցած վթարի արդյունքում»,- ասել է նա: «Լաբորատոր վերլուծությունը ցույց է տվել, որ նավթի եւ ֆենոլի մակարդակը ջրում 8 անգամ գերազանցել է թույլատրելի նորման: Շատ դժվար է մաքրել այդքան աղտոտված ջուրը»: Ախթալայի կոմբինատը զբաղվում է պղնձահանքարդյունաբերությամբ: ՀՀ բնապահպանական տեսչության ջրերի վերահսկողության բաժնի պետ Հրաչ Աարգսյանը պնդում է, թե կոմբինատի արտահոսքերը չեն կարող պարունակել նավթ կամ ֆենոլ: Նա նշում է, որ մարտ ամսվա սկզբին ՀՀ բնապահպանական տեսչությունը կոմբինատում անց է կացրել ստուգումներ ու հայտնաբերել, որ կոմբինատի արտահոսքերը դեպի պոչամբար տանող խողովակի երկու վթարային փականները փակված չեն: Ստուգման արդյունքում տեսչությունն առաջարկել է Հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժնին փակել վթարային փականները — բացել միմիայն անհրաժեշտության դեպքում: Վթարային փականները բացվում են միայն վթարների դեպքում — վթարային իրավիճակի ժամանակ արտահոսքերն ուղղում Ախթալա գետի ափին տեղադրված բետոնե ավազաններ, որտեղից էլ հետագայում մեքենաներով արտահոսքը տեղափոխվում է պոչամբար: Հյուսիսային ջրավազանային տարածքային կառավարման բաժնի պետ Լ—ոն Միքայելյանի հավաստմամբ, վթարային փականների բաց լինելու դեպքում էլ արտահոսքեր խողովակից Դեբեդի գետավազան տանող ճանապարհ չկա: Հայաստանի Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի աշխատակից Սեյրան Մինասյանը հերքում է այն պնդումները, թե Հայաստանը պատասխանատու է Քուռն աղտոտելու համար: Հայաստանից դեպի Վրաստան եւ Ադրբեջան հոսող ջուրը համապատասխանում է մարդկանց կողմից անվտանգ սպառման համար նախատեսված բոլոր չափանիշներին, ասում է նա: Դեբեդի գետավազանում մետաղների քանակության գերազանցումների հիմնական պատճառը մասնագետները համարում են տեղանքի երկրաքիմիական հատկությունները: Քիմիական գիտությունների թեկնածու Վարդուհի Գրիգորյանը Հայաստանի գետերում մետաղների գերազանցումներն առաջին հերթին պայմանավորում է գրունտի կառուցվածքով: Գետավազանի երկայնքով առկա են ցինկ, քրոմ, նիկել, վանադիում, մանգան, պղինձ մետաղները, որոնցից մի քանիսի պարունակությունը ավելանում է Ալավերդի — Ախթալա քաղաքներից դեպի հյուսիս: Ըստ մոնտորինգի կենտրոնի տվյալների, եթե գետի ակունքում պղնձի սահմանային թույլատրելի խտությունը գերազանցում է սահմանված թուլատրելի խտությունը 7 անգամ, ապա գետաբերանում այդ թիվը հասնում է 20-ի, քրոմի գերազանցումը ակունքում արձանագրված երեք անգամից գետաբերանում հասնում է 4-ի: Վրաստանում, ուր Քուռ գետը հոսում է երկրի ամբողջ երկայնքով, բնապահպանների խոսքերով, վնասակար նյութերի մակարդակը զգալիորեն բարձրացել է: Այսպիսին են անցյալ տարի Վրաստանի Բնապահպանության եւ կենսաբանական մոնիտորինգի ասոցիացիայի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները: Այդ ասոցիացիան համագործակցել է Հայաստանի շրջակա միջավայրի պահպանման միության եւ Ադրբեջանի «կանաչների» խմբի` Ռուզգարի հետ: Զեկույցում նշված է, որ Քուռ գետում ձկների քանակը նվազել է, քանի որ թթվածնի մակարդակը 2-3 անգամ նորմայից ցածր էր, մինչդեռ աղի մակարդակը կրկնակի կամ նույնիսկ եռակի բարձր էր թույլատրելի նորմայից: Փորձառու ձկնորս Տենգո Չկարեուլին, որ բնակվում է մայրաքաղաք Թբիլիսիում, որի միջով անցնում է Քուռը, նկատել է, որ վերջերս ձկների քանակը նվազել է: «Վերջերս դժվար է ձկնորսությամբ զբաղվել: Երբեմն մի ամբողջ ժամ ստիպված ես սպասել մեկ հատ ձուկ բռնելու համար: Բացի այդ, մեր օրերում Քռից բռնած ձկները այնքան էլ համեղ չեն»: Փորձագետներն ասում են, որ Վրաստանի հատվածում Քուռ գետի ջրի աղտոտվածության մակարդակն աճում է: Բնապահպանության ոլորտում փորձագետ եւ նախկինում բնապահպանության նախարար Նինո Չխոբաձեն ասում է, որ վերջին տարիներին հայտնված ավտոլվացման բազմաթիվ կետերը մտահոգության տեղիք են տալիս: «Մեքենաների լվացման ժամանակ օգտագործվող օճառները շատ վնասակար են եւ կհանգեցնեն Քուռ գետում ձկների իսպառ վերացմանը, դրանց քանակն արդեն իսկ կտրուկ նվազել է»,- ասում է նա: Եվ քաղաքային թափոնները, եւ մեծ արդյունաբերական, հանքաարդյունաբերական եւ քիմիական գործարանների արտանետումները նպաստում են Քուռ գետի եւ Վրաստանի տարածքով անցնող նրա վտակների աղտոտմանը: Հայաստանի Հիդրոէկոլոգիայի — ձկնաբուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Վարդուհի Գրիգորյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրային ռեսուրսների աղտոտման հիմնական աղբյուրներից են նա— կոյուղաջրերը ու գյուղատնտեսությունը: «Նույնիսկ Նաիրիտի արտադրական թափոններով Հրազդանի աղտոտումը, «համեմատած Եր—անի կոյուղաջրերի հետ, մեկ տոկոս էլ չի կազմում»,-իր հերթին հաստատում է Սեյրան Մինասյանը: Վրաստանի «Երկրի ընկերներ» կազմակերպության ծրագրերի համակարգող Ռուսուդան Սիմոնիձեն ասում է, որ խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերության որոշ ոլորտների անկումից հետո նկատվել է աղտոտվածության մակարդակի որոշ նվազում: Այնուամենայնիվ, Սիմոնիձեն նախազգուշացնում է, որ գետի ինքնավերականգնման հնարավորությանը հակադրվում են նոր խնդիրները, ինչպիսիք են ավտոլվացման կետերի թափոնները: «Բազմաթիվ վայրերում Քուռ գետի մակերեւույթը ծածկված է նավթային թաղանթով»,- ասում է նա: Գետի մաքրման համակարգերը լավ չեն աշխատում: Բազմաթիվ կայաններից գործում է միայն մեկը` Թբիլիսիի եւ Ռուստավիի միջեւ ընկած տարածքում, այն իրենից ներկայացնում է պարզապես մեխանիկական մաղում, այլ ոչ իսկական մաքրում: Ռազմավարական տեսնակյունից այս անդրսահմանային խնդրի լուծմանն ուղղված փորձերը այնքան էլ հաջող չեն եղել: Վրաստանի իշխանությունները Քուռ գետի եւ նրա ռեսուրսների միասնական կառավարման համակարգի ստեղծմանն ուղղված մի ծրագիր էին մշակում: Թեեւ այդ ծրագիրը պետք է պատրաստ լիներ 2005թ., բնապահպանության նախարարությունը սկսեց դրա վրա աշխատել միայն 2006թ. սկզբին: Կառավարության` ջրային ռեսուրսների պահպանման վարչության ղեկավար Մարիամ Մակարովայի խոսքերով, ներկայումս այդ աշխատանքները կասեցվել են: «Ծրագրի շրջանակներում կատարվել է անդրսահմանային ախտորոշիչ ուսումնասիրություն, նախանշվել են առաջնահերթությունները: Տարածաշրջանի բոլոր երեք երկրների համար մշակվել են ռազմավարական պլաններ եւ ազգային ծրագրեր»,- ասել է նա: «Հուսով եմ, որ ծրագիրը կվերսկսվի 2007թ. ամռանը»: Քուռի գետավազանում միջազգային բնապահպանական չափանիշներ կիրառելու համար Վրաստանը ստիպված կլիներ համապատասխանել եւ ընդունել ջրային խնդիրներին վերաբերող 2000թ. հոկտեմբերին ընդունված Եվրոպական Միության շրջանակային փաստաթուղթը: Դա դժվար կլինի, քանի որ Կախա Թամարաշվիլին` Բնապահպանության եւ կենսաբանական մոնիտորինգի ասոցիացիայի տնօրենը, նշում է, որ ներկայումս կիրառվող ջրի պահպանման չափանիշները դեռեւս խորհրդային ժամանակներում են ընդունվել: «Կարեւոր է ընդունել եվրոպական կամ ամերիկյան չափանիշները, սակայն քիչ հավանական է, որ դրանք ներմուծվեն Վրաստանում նույնիսկ 2010թ.»,- ասում է Թամարաշվիլին: Իդրակ Աբբասովը «Այնա/Զերկալո» թերթի թղթակից է Բաքվից: Դեա Մանագաձեն «Նովայա գազետա» թերթի թղթակից է Քութաիսիից: Նաիրա Բուլղադարյանը Վանաձորի «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի թղթակից է: Սույն հոդվածը գրվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի /www.iwpr.net/ Համակովկասյան լրագրության ցանցի շրջանակներում, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հոդվածը չի արտահայտում ԵՄ տեսանկյունը: