A
A
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց ԱՄԷ-ի թիմին
Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը անհաջող սկսեց ելույթները ԱՄԷ-ում մեկնարկած «Դուբայի գավաթ-2018» միջազգային մրցաշարում: Այսօր կայացած առաջին խաղում մեր պատանեկան հավաքականը 0:4 հաշվով պարտվեց տանտերերի այդ տարիքային հավաքականին: Մրցակիցը երկու գոլ խփեց առաջին, նույնքան՝ երկրորդ խաղակեսում: Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի մարտին 25-ին: Այդ օրը մեր թիմը կմրցի Սաուդյան Արաբիայի պատանեկան հավաքականի հետ: