ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի հետ
Մարտի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի /ԵՏՀ/ գրասենյակում տեղի ունեցավ ԵՏՀ Կոլեգիայի Նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ջոն Հանթսմանի հետ: Տիգրան Սարգսյանը պատմել է Հանձնաժողովի աշխատանքի, հաստատությունների և ինտեգրման նպատակների մասին, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական միության /ԵՏՄ/ առջև այսօր կանգնած արդիական խնդիրների մասին: Հատուկ շեշտ էր արվել երրորդ երկրների հետ ԵՏՄ-ի առևտրային հարաբերությունների հարցերին: Դեսպան Ջոն Հանթսմանն ու ԵՏՀ Կոլեգիայի Նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել են իրենց աջակցությունը ԱՄՆ-ի համապատասխան հաստատությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև շփումները կարգավորելու գաղափարին՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: