A
A
Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց Դին Լիժենի հետ
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց չինացի գրոսմայստեր Դեն Լիժենի հետ: Մեր շախմատիստը 8 հնարավորից վաստակել է 3 միավոր: Վաղը կայանալիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի մրցաշարի առաջատարներիցմեկի՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: