Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգա. «Ռեալը» կրկին կհանդիպի «Յուվենթուսի» հետ

Սպորտ
sport-liga-16.03.

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ ֆուտբոլի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհանդիպի իտալական «Յուվենթուսի» հետ, որին հաղթել էր հենց նախորդ մրցաշարի եզրափակիչում՝ 4:1: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» անգլիական դերբիի հաղթողի հետ: Մրցաշարի ֆավորիտ «Բարսելոնան» ուժերը կչափի իտալական «Ռոմայի» հետ, իսկ Իսպանիայի երրորդ ներկայացուցիչւ՝ «Սեւիլիան», կհանդիպի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ: Այս փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 3-4-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 10-11-ին: