Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական նպաստների վրա արգելանք չի կարող դրվել (տեսանյութ)

Քաղաքականություն
dram

Վարչապետ Կարեն Կարապետյանին անհանգստացնում է  կենսաթոշակների եւ պետական նպաստների վրա արգելանք դնելու ընթացակարգերի խախտումները: Նրա խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով սահմանված են կենսաթոշակի, նպաստների արգելանքի եւ բռնագանձման կիրառման դեպքերի առանձնահատկությունները: «Կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել միայն գումարի 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել»,- ասաց վարչապետը՝ նշելով, սակայն, որ  արձանագրվել են օրենսդրական պահանջների խախտման դեպքեր: Կարեն Կարապետյանն այդ դեպքերը պայմանավորեց տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների էլեկտրոնային շտեմարանի ԴԱՀԿ-ին անհասանելի լինելով: Վարչապետ Կարեն Կարապետյանը այդ հարցի հետ կապված   հանձնարարականներ տվեց արդարադատության նախարարին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, Թվային Հայաստան հիմնադրամի տնօրենին, ինչպես նաեւ  առաջարկեց կենտրոնական բանկի նախագահին երկու ամսում մշակել եւ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ: Առաջարկությունները պետք է վերաբերվեն նշված սահմանափակումների ընթացակարգերի լիարժեք պահպանմանը: