Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն Մեծ Բրիտանիայից ռուս դիվանագետներին արտաքսելու որոշումը սադրանք է որակել

Պաշտոնական
mid

 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել Մեծ Բրիտանիայի որոշմանը. Մարտի 14-ի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թ. Մեյի խորհրդարանում կատարած հայտարարությունը Ռուսաստանին «պատժելու» միջոցների մասին, իբր Ս. Սկրիպալի և իր դստեր թունավորման հետ առնչություն ունենալու կեղծ պատրվակով, գնահատում ենք իբրև աննախադեպ կոպիտ սադրանք, որը խաթարում է մեր երկրների միջև բնականոն միջպետական երկխոսության հիմքերը: Կտրականապես անընդունելի և անարժան ենք համարում այն փաստը, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր անվայել քաղաքական նպատակներից ելնելով՝ դիմեց հարաբերությունների հետագա լուրջ սրմանը, հայտարարելով թշնամական միջոցների մի ամբողջ հավաքածուի մասին, ներառյալ՝ 23 ռուս դիվանագետների երկրից արտաքսելը: Սեփական հետաքննությունն ավարտելու, սահմանված միջազգային ձևաչափերն ու գործիքները գործարկելու փոխարեն, այդ թվում՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակներում, ինչին մենք պատրաստ էինք, բրիտանական կառավարությունն իր ընտրությունն արել է Ռուսաստանի հետ հակամարտության օգտին: Ակնհայտ է, որ այս միջադեպի հետաքննման միակողմանի ու ոչ թափանցիկ միջոցներին դիմելով՝ բրիտանական իշխանությունները հերթական անգամ փորձեցին սանձարձակել անհիմն հակառուսական քարոզարշավը: Բնականաբար, մեր պատասխան միջոցներն իրենց սպասել չեն տա: