Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապագա վարչապետն ու նախագահը պիտի թիմային աշխատանք կատարեն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Serjik

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը վարչապետի պաշտոնում Սերժ Սարգյանին այլընտրանք չի տեսնում. «Կառավարության ընտրությունը երկու խնդրից պետք է բխի՝ Արցախի խնդիրը և անվտանգության խնդիրը, վարչապետ պիտի ընտրվի այնպիսի մեկը, որն այս խնդիրներին լավ է տիրապետում. Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում»։ Նախկին պատգամավորի կարծիքով Կարեն Կարապետյանը կշարունակի մնալ կառավարությունում. « Կարեն Կարապետյանը 21-րդ  դարի գործիչ է, կարծում եմ, նրա ղեկավարության տակ կմնան այն բնագավառները, որոնց նա լավ է տիրապետում։» Նույն տեսակետն ունի նաև տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Պետք է հասկանանք, որ մենք հիմա ընտրում ենք ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար, եթե որևէ մեկն այլընտրանք ունի, պիտի հիմնավորի, Սերժ Սարգսյանն ամենաընդունելի թեկնածուն է»։ Տնտեսագետը վստահ է՝ Արմեն Սարգսյանը մեծ է դեր է ունենալու. «Արմեն Սարգսյանը միայն ֆորմալ հարցերով չի բավարարվելու, նրա փորձառությունն ու հեղինակությունը արժևորել է պետք, ապագա վարչապետն ու նախագահը պիտի թիմային աշխատանք կատարեն»։ Թաթուլ Մանասերյանը դժգոհ է նախարարությունների աշխատանքից. «Լուրջ ուսումնասիրություն ենք արել և կարող ենք փաստել, որ 18 նախարարությունը մեծ շռայլություն է, եթե դրանց ուղիղ կեսը միավորվեն՝ ժողովուրդը տարբերություն չի զգա»։ Մկրտիչ Մինասյանի պնդմամբ 18 թիվը փոփոխության ենթակա չէ. « Համամիտ եմ, որ կառավարության աշխատանքի հանրայնության խնդիր կա, ժողովրդի և կառավարության կապը պիտի ավելի արդյունավետ լինի, կառավարությունը պիտի ժողովրդի հսկողության տակ լինի»։