«Քանի գնում «զադնի» ենք գնում». Դեբեդում ընտրություններ են. Առավոտ
Այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ են ընթանում նաեւ Լոռու մարզի Դեբեդ համայնքում։ Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածուներ՝ անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ֊ն ներկայացնող Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ֊ական Կամո Պետրոսյանը եւ ՀՅԴ֊ն ներկայացնող Արայիկ Սարգսյանը։ Թեկնածուները բոլորն էլ ինքնաառաջադրվել են։ Գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 24/01 ընտրատեղամասի նախագահ Լիանա Նիկոյանի խոսքով՝ մինչ ժամը 15։30֊ը որեւէ խնդիրներ չեն արձանագրվել։ Մինչ այդ ժամը գյուղի բնակիչները մեծ ակտիվությսմբ են եկել ընտրության. «Գյուղի աշխատանքների ժամին մի քիչ պասիվ են, բայց հիմա ակտիվ գալիս են։ Օգնողներն էլ բավականին շատ են։ Հիմնականում ծեր մարդիկ են եւ տեսողության խնդիրներ ունեն, մի կերպ են գալիս։ Դրա համար իրենց օգնել է պետք»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով