Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ի անդամները Կապանում հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոց (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi2

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մեծ ընդվզման  քարոզարշավը շարունակեց Սյունիքի մարզում: Կապան քաղաքում կուսակցության անդամները շրջեցին քաղաքի կենտրոնական փողոցներով և «Կապան ընդվզի՛ր»,  « Կապան ոտքի՛» կոչերով հորդորեցին քաղաքացիներին դուրս գալ փողոցներ և ընդվզման ակցիա իրականացնել: Կուսակցության անդամները նաև թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եղավ նաև Արծվանիքի պոչամբարի տարածքում: Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այն ամենամեծ պոչամբարն է, որտեղ կուտակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանից  արտադրված թույնը, որով աղտոտվում է բնությունը: Պղինձը և մոլիբդենը հիմնականում արտահանվում են արտասահման և թալանվում է մեր ազգային հարստությունը ապօրինի իշխանության մի  քանի ներկայացուցիչների կողմից: «Երկիր Ծիրանի»-ն շարունակում է ընդվզման ուղերձի քարոզարշավը: «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն