Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աֆրիկացի լեգեոնականները կամային հաղթանակ բերեցին «Շիրակին» (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-kapan

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ տուրի առաջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ Կապանի «Գանձասար-Կապանի» նկատմամբ:   Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Գեւորգ Նռանյանը: Ընդմիջումից 10 րոպե անց կոտդիվուարցի Մոհամեդ Կաբան վերականգնեց հավասարակշռությունը, իսկ 80-րդ րոպեին նրա հայրենակից Մուսա Բակայոկոն, ինչպես պարզվեց հետո, խփեց այդ հանդիպման հաղթական գոլը՝ 2:1:   «Շիրակը» վաստակեց 25 միավոր եւ հավասարվեց 3-րդ տեղում ընթացող «Բանանցին»: «Գանձասար-Կապանը» 27 միավորով առայժմ պահպանում է 2-րդ հորիզոնականը:   Տուրի մյուս երկու խաղերը տեղի կունենան վաղը, մարտի 11-ին: Մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» իր հարկի տակ կընդունի «Բանանցին», իսկ «Փյունիկը»՝ «Արարատին»: