Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանին» ընդվզման կոչերով՝ Եղեգնաձորում և Կապանում (տեսանյութ)

Քաղաքականություն
zaruhi-postanjyan-e152t0676788121

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ այսօր Եղեգնաձորում էին: «Ընդվզիր» գրությամբ պաստառով շրջում էին քաղաքով մեկ՝ ընդվզման կոչ անելով եղեգնաձորցիներին: «Մի քանի օրերից հետո Սերժ Սարգսյանի համար մենք կարող ենք դարձնել անհնարին՝ անցումը դեպի վարչապետություն: Մի քանի օրից հետո Սերժ Սարգսյանի առջև դրված խնդիրը՝ ապահովել իշխանության վերարտադրության խնդիրը, մենք կարող ենք չեղարկել»,- բարձրախոսով հայտարարեց տիկին Փոստանջյանը: «Երկիր Ծիրանիի» անդամները  Եղեգնաձորից հետո կայցելեն Սյունիքի մարզ՝ ք. Կապան: Մանրամասները՝ տեսանյութում: