Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին եւ հույս հայտնել

Պաշտոնական
vladimir-putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանի գործունեությունը ՀՀ նախագահի բարձր պաշտոնում կնպաստի հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանը։   Արմեն Սարգսյանը նախագահի լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ից՝ 7 տարի ժամկետով: