A
A
Հայաստանի աթլետը աշխարհի առաջնությունում գրավեց վերջին տեղը
Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում ընթացող աթլետիկայի 2018թ աշխարհի ձմեռային 17-րդ առաջնությունում այսօր մեկնարկի դուրս եկավ Հայաստանի միակ ներկայացուցիչ Նարեկ Ղուկասյանը: Վանաձորցի 25-ամյա մարզիկը տղամարդկանց 400մ վազքում ցույց տվեց 51.02 վրկ արդյունք եւ զբաղեցրեց վերջին՝ 25-րդ տեղը: Նա մեկ վայրկյանով հետ մնաց մալդիվների ներկայացուցչից: Մեր մարզիկն ավարտեց ելույթը, քանի որ առաջնությանը մասնակցում էր սպիտակ քարտով: