Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Սպորտ
sport-fide-1.03.

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, այսօր հրապարակել է մարտ ամսվա վարկանիշային աղյուսակները: Աշխարհի  ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2843 վարկանիշային միավոր): Երկրորդ հորիզոնականում  է ընթանում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը (2809), իսկ Վլադիմիր Կրամնիկը (2800) եզրափակում է լավագույն եռյակը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը չնայած երեք միավոր է կորցրել անցած մեկա ամսում (2794), սակայն մնացել է 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաեւ Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Մասնավորապես՝ Գաբրիել Սարգսյանը գտնվում է 66-րդ հորիզոնականում (2677), Վլադիմիր Հակոբյանը՝ 76-ում (2667), իսկ Հրանտ Մելքումյանը՝ 81-ում (2664): Կանանց վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2654): Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը գտնվում է 54-րդ հորիզոնականում (2413), իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 63-ում (2403):