A
A
«Ալաշկերտը» ուժեղացնում է «Արարատի» կազմը
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը փոփոխություններ են տեղի ունեցել «Ալաշկերտի» կազմում: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրած երեք ֆուտբոլիստներ` չեռնոգորցի դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչը, բրազիլացի ֆուտբոլիստներ Ալան Պիրեսն ու Օդաիլսոնը, մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղան Երեւանի «Արարատում»: Միևնույն ժամանակ «Ալաշկերտի» ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը սերբ պաշտպան Միլիան Յաբլանի հետ: