Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ճիշտ, դուխով, թափով առաջ գնացող քաղաքական գործիչ եք». Մարգարիտ Եսայանը՝ Կոստանյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
kKyowcomNH4

ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցն է քննարկվում խորհրդարանում  եւ առաջարկվել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:  Մարգարիտ Եսայանը Կոստանյանին դիմելով՝ ասաց. «Դուք սիրված եք», ավելին՝ նա ասաց, որ Կոստանյանն ավելիին է արժանի, քան հանձնաժողովի նախագահի պաշտոնը. «Պարոն Կոստանյան, ուրախ եմ, որ այստեղ եք, ձեր մարդկային տեսակն էլ է ինձ սրտամոտ, էն էներգիան, որ ունեք, էն ջիղը, որը կա, ինձ սրտամոտ է: Դանդաղաշարժ, դանդաղ մտածող քաղաքական գործիչներն ինձ համար ընդունելի չեն, դուք ճիշտ, դուխով, թափով առաջ գնացող քաղաքական գործիչ եք եւ պետական գործիչ եք»: