«Չեմ փորձի սիրաշահել, այլապես ինքս ինձ չեմ հարգի». Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհրդի կազմում առաջադրված թեկնածու Գևորգ Դանիելյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմության՝ քաղբանտարկյալների մասին իրեն ուղղված հարցին՝ ասելով, թե տպավորություն է ստեղծվում, որ ինքը չի պատասխանում: Մինչդեռ իր պատասխանը պաշտոնական հայտարարություն է, այլ հարց է՝ ընդդիմությանն այն դուր է գալիս, թե ոչ: Պարոն Դանիելյանը նորմալ է վերաբերվում թե քաղաքական առանձին ուժերի, թե լրատվամիջոցների քննադատություններին, սակայն չի փորձելու սիրաշահել՝ ընդունել այնպիսի կեցվածք, որպեսզի իրեն քիչ սիրաշահեն: «Այլապես իմ աշխատանքը կձախողվի, այլապես ինքս ինձ չեմ հարգի»,- ասաց նա: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի համոզմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի 5 թեկնածուների ընտրությունն իր հիմքում ունի ոչ թե քաղաքական նպատակահարմարություն, կուսակցական կամ որևէ քաղաքական շահ, այլ՝ սկզբունքայնություն, հետևողականություն,պրոֆեսիոնալիզմ, և ամենակարևորը՝ բարոյականություն։ Այսօր ելույթով հանդես գալով ԱԺ-ում՝ նա բարձր գնահատեց Սահմանադրական դատարանի դերը. «Սահմանադրական դատարանի որոշումները մեր իրավունքի զարգացման հարցում 10 անգամ ավելի կարևոր նշանակություն են ունեցել, քան մեր ամբողջ դատական համակարգինը՝ իրար հետ վերցված»։