Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսեյն Բոլտը ֆուտբոլ կխաղա «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում

Սպորտ
sport-bolt

Աշխարհահռչակ վազորդ օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը պատրաստվում է մասնակցել ֆուտբոլի բարեգործական հանդիպման, որը կանցկացվի հունիսի 10-ին, Մանչեսթեր «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում: Ճամայկացի աթլետն իր թվիթերյան էջում գրել է, որ իր մրցակիցներից մեկը լինելու է հայտնի երգիչ Ռոբի Վիլյամսը: Ուշագրավն այն է, որ լրատվամիջոցները երեկ լուր էին տարածել, որ Ուսեյն Բոլտը պատրաստվում է պայմանագիր կնքել ֆուտբոլային ակումբներից մեկի հետ եւ ուժերը փորձել նաեւ այդ մարզաձեւում: Սակայն այսօր պարզվել է, որ նման տեղեկատվություն տարածել է հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդանուս» ակումբը, որպեսզի մեծ թվով դիտումներ ապահովվի համացանցում: Աշխարհի ամենարագավազ մարդը եւ ֆուտբոլային ակումբը հովանավորչական պայմանագիր ունեն «Պումա» ընկերության հետ եւ երբեմն մասնակցում են գովազդային տեսահոլովակների նկարահանմանը: