«Փյունիկը» արտասահմանցի ֆուտբոլիստներ է ձեռք բերել
Ֆուտբոլի Հայաստանի 2017-18թթ առաջնության երկրորդ հատվածի մեկնարկից մեկ օր առաջ Երեւանի «Փյունիկ» ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ձեռք բերեց: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր մեկ տարվա պայմանագիր կքնվել ռուսաստանցի կիսապաշտպան Մարատ Բուրաեւի: 22-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել Վլադիկավկազի «Սպարտակում» եւ «Սեւաստոպոլում»: «Փյունիկ» ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել անեւ Գվինեա Բիսաուի հավաքականի պաշտպան Բակար Բալդեին։ 26-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական «Պորտուի» ակադեմիայի սան է։ Նա ժամանակին հանդես է եկել պորտուգալական «Պասուշ Ֆերեյրա», «Բերիա Մար» եւ սերբական «Բորաց Չաչակ» թիմերում։ «Փյունիկն» առաջնության առաջիկա հանդիպումը կանցկացնի փետրվարի 28-ին: Այդ օրը փյունիկցիները սեփական դաշտում կընդունեն Երեւանի «Բանանցին»: