Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիայի ամենացուրտ շաբաթը

Քաղաքականություն
100195996_hi045186987

Մեծ Բրիտանիայում առատ ձյան հոսքի պատճառով ճանապարհներին և երկաթուղիներում առաջացել են երթևեկության խափանումներ: Երեքշաբթի օրվա համար նույնպես կանխատեսվում է առատ ձյուն և ցածր ջերմաստիճան: Փակ են շատ դպրոցներ հյուսիսարևելյան Անգլիայում, Յորքշիրում և հյուսիսարևելքում։ Դադարեցված է նաև երթևեկությունը որոշ մայրուղիներում: Հյուսիսային Իռլանդիայում և հարավարևմտյան Անգլիայում ջերմաստիճանը հասել է -6 աստիճանի: Այս մասին տեղեկացնում է ԲԲՍ-ին։  Մեծ Բրիտանիայում սա  ձմեռվա ամենացուրտ շաբաթն է: Մինչև չորեքշաբթի ձյան մակարդակը կարող է հասնել մինչև 20սմ-ի: Բնակչությունն զգուշացվել է, որ ճանապարհները վտանգավոր են և անհրաժեշտ է երթևեկել առանձնահատուկ զգոնությամբ: British Airways-ը չեղարկել է ավելի քան 60 կարճ թռիչքներ՝ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից: