ՀՀԿ-ականների մոտ միտում կա Մարտի 1-ի սլաքներն ուղղել Ռոբերտ Քոչարյանի վրա (տեսանյութ)
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը լրագրողներին այսօր հայտնեց, որ մարտի 1-2-ի դեպքերը ԱԺ նիստերի օրակարգում քննարկելու երկու դրդապատճառ կա: «Իշխանություններն ասում են, որ այդ հարցն իրենց համար նույնչափ կարևոր է, իրենք էլ դա նույնչափ դժբախտություն են համարում, որքան ընդդիմությունը և չեն վախենում այդ հարցը քննարկելուց: Կա նաև 2-րդ դրդապատճառ: Անցած քննարկման ժամանակ հանրապետականների ելույթների մեջ միտումներ տեսա, որ իրենք ավելի շատ սլաքներն ուղղում են Ռոբերտ Քոչարյանի վրա»: «Տեսակետ կա, որ Ռոբերտ Քոչարյանն ինքնուրույն է որոշում ընդունել ու Ազատության հրապարակ մտնելու հրաման տվել, հետագայում իրենից ավելի թույլ նախագահ ունենալու, իր պահանջված լինելու խնդիրը լուծելու համար: Եթե կա այս խնդիրը, և հանրապետականերն ուզում են այն լուծել, ճիշտ կանեն բարձրաձայնեն: Այս խնդիրը որոշակի տեղաշարժ պետք է ապահովի»: «Ելք» խմբակցության պատգամավորները և Սերժ Սարգսյանը համակարծիք են մի հարցի շուրջ: Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը կարծում են, որ 3-րդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: «Մենք պատրաստ ենք ժողովրդի բողոքը իրացնել, եթե Սերժ Սարգսյանի վարչապետի ընտրությունների ժամանակ դնի իր թեկնածությունը»: