Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ասել եմ, որ երկու կողմից էլ բախումներ ու բռնություններ են եղել. Գեւորգ Դանիելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-9

Դատական բարձրագույն խորհրդի հինգ հոգանոց կազմում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2-րդ պաշտոնի համար ներկայացված Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանին ԱԺ-ում այսօր Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հարց ուղղելով, կրկնեց Նիկոլ Փաշինյանի հարցը` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քաղբանտարկյա՞լ է, թե ոչ։ Պատգամավորը հիշեցրեց նաեւ Գեւորգ Դանիելյանի` տարիներ առաջ հրապարակած մի հոդված` Մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ։ Ի պատասխան Գեւորգ Դանիելյանն ասաց. «Որեւէ գործիչ իրավունք չունի իրավական սպառիչ գնահատական տալ, եթե իրավապահ մարմին չէ, թեեւ քաղաքական գործիչն ազատ է իր գնահատականների մեջ։ Մարտի մեկի իրադարձությունների իրավիճակին գնահատական է տրվել իմ կողմից, երբ ասել եմ, թե երկու կողմից էլ բախումներ ու բռնություններ են եղել»։ «Պարոն Դանիելյան, եթե դառնաք դատական բարձրագույն խորհրդի անդամ, դուք կրկին շարունակելու եք այսպիսի գեղեցիկ ու  մի լուծում չտվող, ընդհանուր բնույթի գնահատական տա՞լ, որից բան չենք հասկանում»,- նկատեց Արարատ Միրզոյանը։ «Երբեք չեմ փոխարինելու որեւէ դատավորի։ Եթե գտնում եք, որ իմ պատասխանը ձեզ չի բավարարում, ապա պետք է հասկանանք, որ տվյալ պաշտոնյան նման գնահատականներ տալու իրավասություն չունի»,-արձագանքեց Գեւորգ Դանիելյանը։ Դատական բարձրագույն խորհրդի` իշխանական կոալիցիայի հաջորդ անդամը Լիպարիտ Մելիքջանյանն է։