A
A
Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանը 2-րդ տեղը գրավեց օլիմպիական խաղերում
Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանը երկրորդ արծաթե մեդալը նվաճեց Փհենչհանում շարունակվող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում: Այսօր կայացած կանանց մենասահքի ազատ վարժությունում մեր 18-ամյա հայրենակիցը վաստակեց 238,26 եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Նա հետ մնաց միայն իր թիմակից, 15-ամյա Ալինա Զագիտովայից, որը մրցավարների կողմից արժանացավ 239,57 բալերի: Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց կանադուհի Կեյտլին Օսմոնդը: Հիշեցնենք, որ Եվգենյա Մեդվեդեւա-Բաբասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաեւ թիմային մրցաշարում: