Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են Հայաստանի կանանց ծանրամարտի չեմպիոնները

Սպորտ
sport-shtanga-21.02.

Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, կանանց առաջնության ութ քաշային կարգերում պայքարի մեջ են ներգրավվել 36 մարզուհի: 2018թ չեմպիոն են հռչակվել Ալեքսանդրիա Գրիգորյանը (48 կգ քաշային կարգ), Տանզելիա Գրիգորյանը (53կգ), Աննա Գովելյանը (58կգ), Իզաբելա Յայլյանը (63կգ), Լիաննա Գյուրջյանը (69կգ), Սոնա Պողոսյանը (75կգ), Տաթեւ Հակոբյանը (90կգ) Արփինե Դալալյան (+90կգ):