Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաշատ քաղաքի կինոյի շենքում հրդեհ է բռնկվել

Պաշտոնական
hrdeh

Փետրվարի 19-ին, ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի նախկին կինոյի շենքում` երաշտական դպրոցի հարևանությամբ:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրաչյա Թովմասյան փողոցի թիվ 16 հասցեում՝ չշահագործվող կինոյի տան 2-րդ հարկի դահլիճում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: